Сделать свой сайт бесплатно

Реклама

Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.

@ADVMAKER@

ՔԱՌՅԱԿՆԵՐ

19.02.2012

 ՄՈՐՍ  ՃԱՄՓԻՆ ԿՍՊԱՍԵՄ...

 

Ամեն նոր օր իմ կարոտին կսպասեմ,

Ինչպես ծովը իր գետերին կսպասե,

Աչքերս հառած հորիզոնին վշտահար,

Թեկուզ անհույս` մորս ճամփին կսպասեմ։

 

 

ԹԵ ԱՅՑԻ ԳԱՍ...

                                        Քույր Օֆելիային

Եթե մի օր ինձ այցի գաս կարոտից`

Կթվա թե աստղս իջավ երկնքից,

Երջանկության արցունքներով, իմ անգին,

Ես այդ մասին կպատմեմ ողջ աշխարհին։

 

 

 

Հասակ առա`  հոգով, սրտով զորացա,

Ամուսնացա`  կին ընտրելիս կուրացա,

Ամբողջ կյանքս նվիրեցի օջախիս,

Մանուկ կորցրած մոր կրծքի պես չորացա…

 

 



Պապենական սուրբ օջախի պատերին եմ կարոտել,

Մեր հին այգու արևահամ մրգերին եմ կարոտել,

Քանի՜ աղբյուր ինձ ջուր տվեց, սակայն ծարավ մնացի,

Մանկութ օրվա իմ խաղընկեր աղբյուրին եմ կարոտել։

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՑԻ...

 

Երբ լրացավ տասը տարիս` աշխատանքի գնացի,

Որպես հորս մի օգնական` նրա գործին լծվեցի,

Թե ես հողին, թե հողը ինձ իրար հավերժ սիրեցինք,

Տված մեկիս փոխարեն հազարներով տվեց ինձ...

 

 


Ջահելությունս դավաճանեց, հեռացավ,

Խենթ ու կրակ տարիներս մոռացավ,

Ի՞նչ իմանար իմ միամիտ սիրտը, որ

Վայելքներիս տարիները վերացան...

 

 



Աշուն կապրեմ, առջևում դեռ ձմեռ կա,

Կյանքիս ճամփին դեռ անցնելու լեռներ կան,

Թեկուզ հազար աշուն-ձմեռ էլ անցնի`

Ծաղկող գարնանն իմ սրտի մեջ միշտ տեղ կա։

 

 

ՃԱՐՏԱՐ

 

Մեր սարերի ձյան նման սիրտս մաքուր մնաց միշտ,

Գյուղիս ծարավ այգիներին`  Գովուն աղբյուր մնաց միշտ,

Դարերն իրար հաջորդեցին, հողերդ անջուր մնացին,

Իմ պապակած սրտի համար Ճարտարն աղբյուր մնաց միշտ։

 

 

ՈՐԴՈՒՍ

 

Ես կուզեի, որ քեզ համար գարնան արև լինեի,

Քո ճամփեքին թիավարող`  քեզ զույգ  թևեր լինեի,

Ինչ որ ունեմ` նվիրեի, գուցե հոգիս լիանար,

Երբ վերանամ` երկնքից էլ քեզ ուղեկցող լինեի։

 

 

 

Երբ որ մեռնեմ` ինձ կթաղեք

Եղիշե լեռան գագաթին,

Որ այնտեղից անդորրը հսկեմ

Իմ հայրական օջախի։

 

 

Առուները լեռներից են գլգլալով հա° գալիս,

Գալիս` իրար փարվում են, խելագարված ծափ տալիս,

Զույգ ափերը համբուրելուց մարմանդ ալիք են առնում,

Բայց թափվելով անհուն ծովը`  ափն են ծեծում ու լալիս։

 

 

ՀԱՐԱԶԱՏ ԵՍ, ԲԱՅՑ ՕՏԱՐ

 

Աստղերի պես հարազատ ես, բայց` օտար,

Երազներիս երազանքն ես, բայց` օտար,

Մե°ր բախտից է, որ սիրում ենք իրար մենք,

Բայց մնացինք հավերժ բաժան և` օտար...

 

 

Ելա աղբյուր` ծարավ սրտիս ջուր բերեմ,

Հարցում անեմ, զավակներից լուր բերեմ,

Որքա՞ն պիտի աչքս ճամփին սպասեմ,

Օտար երկրից որ թոռներիս տուն բերեմ։

 

ԹՈՌՆԵՐԻՍ

 

Մեկ երազիս մեզ եմ տեսնում,

Մեկ էլ տեսար` հույսիս մեջ,

Երբ դուք չկաք, չեք երևում`

Թաքնված եք սրտիս մեջ։

 

 

Եթե մի օր հրաշք` լիներ երազանքս կատարվեր,

Ողջ աշխարհում ազգերի մեջ մեծ ու փոքր չլիներ,

Գուցե բացեր խղճի աչքը Աստված ինքն էլ մեզ վրա,

Վաղուց կորցրած հողերին նորից ազգս տեր դառնար…

 

 

 

Ուր էլ լինեք կամ հրճվեք,

Եղբայր, քույրեր հավաքվեք,

Ձեր խնջույքին, նեղ օրին`

Իմ ներկան միշտ կդնեք…

 

 

 

Ինչ կորցրի` շատ փնտրեցի, բայց արդյունքի չհասա,

Հենց էն գլխի°ց ճամփաս շեղվեց, մի բարձունքի չհասա,

Անկարեկից, մղձավանջոտ  կյանքս` ինչպես ակնթարթ…

Ի¯նչ կյանք, սիրտ իմ, երբ երազած սիրուս երբեք չհասա։

 

 



Այս աշխարհից հայոց վիշտը վաղուց վանող չմնաց,

Բյուր դարերը եկան անցան`  վերքը բուժող չմնաց,

Որքան էլ մեզ սրի քաշին, կեղեքեցին անխնա,

Հազար անգամ խոցված սիրտը առանց արյուն չմնաց։

 

 

 

Եթե լույսի մի հույս ծնվի` զավակներս մոտս գան,

Նորից հույսը ինձ չլքի` թոռնիկներով մոտս գան,

Ծիածանով կկամրջեմ ճամփաները ես նրանց,

Ա¯խ, միայն թե կարոտեն ու կարոտից մոտս գան։

 

 

ԿՅԱՆՔԸ ԵՎ ՄԱՀԸ

 

Կյանքը մեզ, իրոք, հրաշք է թվում,

Բայց միշտ ծնվում է մահվան բերանում...

Մահը դահիճ է` կարգված «օրենքով»,

Իսկ մարդը` զոհը` «գեղական կարգով»...

 

 

 

Այս աշխարհում մեր վերքերը  վաղուց բուժող չմնաց,

Դարերն իրար հաջորդեցին`  հույսի մի շող չմնաց,

Աշխարհն քանի հանճար տվեց`  հայրենիքի նվիրյալ,

Երբ մեզ հասավ հերթն, ավաղ, մի հանճար էլ չմնաց։

 

                         Սամսոն և Շահեն  եղբայրներիս հիշատակին

 

Ես  մենակ եմ այցի գալիս ձեր շիրմին,

Վշտիս ձայնը որ չհասնի ուրիշին,

Հավերժության ճամփին ընկած եղբայրներ,

Դուք երկնքում, բայց իմ մեջ է ձեր ոգին։

 

 

 

Ուր էլ լինեք կամ հրճվեք,

Եղբայր, քույրեր հավաքվեք,

Ձեր խնջույքին, նեղ օրին`

Իմ ներկան միշտ կդնեք…

 

 

 

Ինչ կորցրի` շատ փնտրեցի, բայց արդյունքի չհասա,

Հենց էն գլխի°ց ճամփաս շեղվեց, մի բարձունքի չհասա,

Անկարեկից, մղձավանջոտ  կյանքս` ինչպես ակնթարթ…

Ի¯նչ կյանք, սիրտ իմ, երբ երազած սիրուս երբեք չհասա։

 

 

 

Մեծ հայրենականում զոհված

ավագ եղբորս հիշատակին

 

Ես հող եմ բերել հեռու Տամբովից,

Հայրենականի գերեզմանոցից,

Խառնել հողի հետ մորս շիրիմի,

Որ մի լուր հայտնի որդի Սանթուրից։

 

     Կրկին կանչում է հողը հայրենի,

     Երազ է թվում ճամփան Ճարտարի,

     Ձեզ եմ կարոտել, հարազատ ձորեր`

     Ծարավս թողած <<Ղլեչուն>> աղբյուրին։

 

Առևանգված իմ օջախ,

Իմ օրորան որբացած,

Հազար անգամ թող մեռնեմ,

Բայց չտեսնեմ քեզ քանդված…

 

Եթե եկան, որ ինձ տանեն

Ու իմ հոգին ինձնից հանեն,

Կասեմ` մարդիկ, որքան ցավ կա`

Հավաքեցեք`  ինձ հետ տանեմ։

 

 

Վիշտ ու թախիծ ընկեր դարծան ողջ կյանքում,

Որքան կուզեմ հեռանալ, ինձ մոռանալ չեն ուզում,

Ինչպե՞ս եղավ, կյանքը անցավ իմ կողքով,

Բախտ ու ծիծաղ չմոտեցան, ընկերանալ չեն ուզում։

 

 

Թևեր առնեմ, թռչեմ երկինք,

Աստղերի պես դառնամ հսկիչ,

Հազար ու մի աղետներից

Դառնամ ազգիս հույս ու փրկիչ։

 

 

 

 

 

ՈՐ ՀԱՅ ՄՆԱ ՄԵՐ ՈԳԻՆ

 

Երբ որ հոգիս վեր բարձրանա`  դեպի երկինք սլանա`

Կորոնեմ հայոց աստղը,  որ նա այնտեղ միշտ մնա,

Կհավաքվեն հոգիները`  վտարանդված աշխարհից,

Որ հայ մնա նրանց ոգին, թեկուզ`  հեռու այս երկրից։

 

                                                                                    14.04.09

 

 

                     Եղեռնի 94-ամյա տարելիցին

 

Ես դեռ չեմ ասել իմ վերջին խոսքը,

Որ պիտի հնչի ազգիս անունից,

Ազգս եղեռնած հանցավորներին

Պիտի ուղարկեմ գրողի ծոցը։

 

 

 

ՍԵՎԱՆ

 

Չքնաղ է լիճն այս` զուգված, զարդարված,

Կարծես նորահարս` երկնքից իջած…

Քոչարի պարով շուրջը ակամա

Պարում են լեռներն հայոց Գեղամա։

 

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀ

 

Հանդերձյալ աշխարհ` միշտ էլ <<հյուրնկալ>>,

Իմ տեսիլքի մեջ նույնքան էլ մթար,

Մարդկանց անընդհատ քո գիրկն ես ձգում,

Սակայն միշտ էլ նույն է խավարն ես մնում։

 

 

ՄՆԱՐ ԱՆՄՈՌԱՑ

 

Կուզեի թռչել դեպի աստղերը,

Անհուն կարոտով գրկեի նրանց,

Ցանեի այնտեղ վերջին աստղերը

Երազանքներս մնան անմոռաց։

 

 



Երազանքի անուրջներում մանկանում եմ,

Կյանքի բովում` հետզհետե ծերանում,

Իմ մենության արցունքները ոսկեշող`

Մթնաշաղն են ծերությանս վաղ եկող։

 

 

ԳՈՎՈՒՄ ԵՆ ԿԱՆԱՆՑ

 

Բանաստեղծներն են միշտ գովում կանանց,

Տրված համբույրի հմայքի դիմաց,

Սակայն դեռ ինչքա¯ն պիտի գովերգենք`

Ջահել օրերի հուշերով հարբած։

 

 

ՉՍԻՐԱԾ ԿԻՆ

 

Դու` չսիրած-սիրած իմ կին,

Դու` մի գոհար քար թանկագին,

Ինչ արեցի`  չսիրեցիր,

Գոնե մի քիչ հանդուրժիր։

 



Բազում տարիներ` իրարից պես-պես,

Եկել անցել են քարավանի պես,

Ոչ ոք չի հարցնում, թե ուր են թաղում

Մեռնելուց հետո դարերին նույնպես։

 

 



Երբ կամենաք ինձ տեսնել,

Ձեր կարոտի հուշերում,

Ինձ չեք գտնի ոչ մի տեղ,

Փնտրեցեք ինձ իմ գրքում։

 

 

ՀԱՎԵՐԺԱՁԱՅՆ ԼԻՆԵԻ…

 

Ես կուզեի հայրենիքի հավերժ զինվոր մնայի,

Զինված Դավթի Թուր-կեծակով`  ազգիս պաշտպան լինեի,

Որ չպատի նինջը նրան, արթուն մնա հավիտյան,

Որպես մի զանգ` Արարատին հավերժաձայն լինեի։

 



Ես երազել եմ մեկին ունենալ,

Որ միշտ սիրեր ինձ ու մնար սիրված,

Բայց, ավաղ, վաղուց համոզվել եմ ես`

Չպիտի սիրես, որ լինես սիրված։

 

ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ, ՈՐ ԾԼԵՄ

 

Գարուն եկավ, ես` հողի տակ, չեն թողնում, որ ծլեմ,

Առուն հունը իր փոխել է`  ջուր չկա, որ սնվեմ,

Իրար լափող կյանքն ու մահը  չհաշտվեցին էն գլխից,

Մահը կտա՞ արև ու ջուր, որ ես հողից նոր ծնվեմ։

 

ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ

 

Տարիներ առաջ, երբ նայում էի,

Շուրթերդ բացված վարդի էր նման,

Տարիներ հետո, երբ նայում էի,

Թառամած վարդի թերթի էր նման։

 

 



Հողը վարում են, ցորենը ցանում`

Մեր կարիքները հոգալու համար,

Իսկ ո՞վ է ցանել բազում աստղերը,

Ո՞ւմ կարիքները հոգալու համար։

 

ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՉԱՐՆ Է ՆԱ... 


Թեկուզ մի թուրք մնա անգամ, կասեմ, որ մեր չարն է նա,

Բազում ազգեր եղեռնող, ողջ աշխարհի չարն է դա,

Երբ վերջինի մահն էլ Աստված, տեսենեմ ես քո աչքերով,

Բիբլիական Արարատից` կասեմ ոսկե դարնե սա.

 

Ես չեմ ուզում այս աշխարհից հեռանալ,

Թողնել տուն-տեղ, հարազատներ՝ վերանալ,

Մի կյանքը սոսկ նախափորձ է, Աստված իմ,

Ես ուզում եմ գոնե երկո՜ւսն ունենալ։

 

 

Մեր հայրենիքը՝ հոգսերի մի ծով,

Ափ չենք դուրս գալիս անվերջ սողալով,

Եվ ամեն տարի, պատվերով ասես,

Մի նոր աղետ է մեր գլխին գալիս։

 

 

Նա երազում է դեպուտատ դառնալ...

Եթե գաղտնիք չէ, ոչ էլ անհարմար՝

Ի՞նչ է հարկավոր այդ գործի համար,

Խե՞լք, իմաստնությո՞ւն, թե՞ կիպով դոլար։

 

 

Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը,

Իմ սրտի խորքում պաշտում եմ նրան,

Եվ վաղուց գիտեմ իմ անելիքը՝

Թշնամիներին պատժելու համար։


ԵՐԱԶԻՍ ՄԵՋ

Երազիս մեջ ոտաբոբիկ մանկությունս երևաց,
Տարիներս հաջորդեցին՝ սիրո դարս երևաց,
Ջահելությունս անցավ գնաց՝ մտավ դուռը ծերության,
Մարող կյանքիս մշուշի մեջ շիրմաքարս երևաց։

02.04.2013 թ.  

Комментарии (1)Просмотров (4042)


Georgette 12.10.2022 в 10:58

Nike Air Max 97 Adidas NMD R1 Pandora Ring Kanken Backpack Jordan 1 Mid Christian Louboutin Shoes Nike Running Shoes For Men Yeezys Adidas Yeezy Boost 350 V2 Pandora Sale Nike Air Max 2019 Nike 720 Jordan 1 Jordan Retro 9 Jordan Retro Yeezy Boost Pandora Charms Adidas Yeezy Pandora Charms Cheap Nike Jordan 32 Adidas Ultra Boost Fjallraven Kanken Backpack Nike Factory Nike Huarache Jordan Shoes For Kids Pandora Outlet Air Jordan Shoes Asics Shoes Yeezy Shoes Kyrie Shoes Pandora Rings Adidas Sneakers For Women Nike Outlet Nike Outlet Store Online Shopping Nike Running Shoes For Women Nike Cyber Monday Deals 2020 UNC Jordan 1 Red Bottom Shoes Nike Sneakers For Men Christian Louboutin Outlet Jordans 1 Nike Running Shoes Pandora Necklaces For Women Vans Shoes Outlet Nike Clearance Store Nike Clearance Store New Jordan Nike Outlet Store Nike Shoes AJ1 Nike Shoes For Men Basketball Nike Air Zoom Pandora Jewelry Official Site Red Bottom Christian Louboutin Shoes Outlet Jordan Retro Lebron 16 Louboutin shoes Cheap Basketball Shoes Pandora Bracelet Pandora Nike Shoes Louboutin Outlet Nike Hyperadap Nike Outlet Store Moncler Outlet Jordans Sneakers Adidas Ultra Boost Men Nike Metcons Cheap Yeezy Ferragamo Nike Presto Christian Louboutin Shoes Jordan 4 Nike Shoes Nike KD Nike Air Max 270 Men Jordan 7 Ferragamo Belt Nike Clearance Jordan Retro 13 Air Max 720 Pandora Charms Air Jordan 13 Retro Nike Air Force Ones Christian Louboutin Shoes Outlet Kyrie Shoes Jordan Retro 3 Nike Outlet Online Yeezy 700 Jordan Retro 4 Pandora Earrings Pandora Bracelets Nike Jordan 1s Pandora UK Nike Cortez Air Max 98 Gundam Nike Outlet Store Online Shopping Jordan 1 High Nike Factory Store Nike Sneakers For Men Air Max 95 Lebron 16 Shoes Nike Shoes Nike Uptempo Nike Outlet Store Online Jordan 8 Lebron Shoes Nike Shoes Pandora Earrings Jordan 11 Retro Nike Outlet Store Online Air Jordan 11 Retro Yeezy 500 Michael Jordan Shoes Adidas NMD Womens Nike Shoes Nike Air Max 2019 Nike Jordans Nike Outlet Store Pandora Nike Factory Valentino Shoes Air Jordan 14 Nike Air Max 98 Christian Louboutin Louboutin Shoes Pandora Charm Bracelet Nike Clearance Store Pandora Bracelet Sneakers Website Nike Factory Nike Outlet Store Jordan Shoes For Men Jordan 10 Nike Shoes Nike Jordan Christian Louboutin Heels Pandora Charms Sale Clearance Jordan 12s Nike Air Force 1 Men Air Force 1 Low Nike Outlet Online Nike Sneakers Golden Goose Nike Zoom Winflo 5 Jordan 11 Gamma Blue Lebron James Shoes Nike Shoes For Women Nike Air Force Nike Shoes Nike Store Red Bottoms Air Jordans Nike Free Run Air Jordan 11 Nike Outlet Nike Cortez

Зарегистрированный
Анонимно