Сделать свой сайт бесплатно

Реклама

Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.

@ADVMAKER@
ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ
Добавил: gurgenhay 19 февраля 2012 10:03

ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ


ԱՐԻՍ ԱՐՍԵՆԻ

Բոլորովին պատահականորեն իմացա, որ իմ ընկերներից մեկը` Գուրգեն Հայրապետյանը, ստեղծագործում է։ Դեռևս ԿՊՇ-ում մեր համատեղ ծառայության տարիներին եմ նկատել նրա համակրանքը գրական ստեղծագործության ու ստեղծագործողներիս նկատմամբ, բայց որ ինքն էլ էր մեկ-մեկ <<համտեսում Նորին Մեծություն Մուսայի կողմից շնորհվող թխվածքաբլիթները>>` բոլորովին չեմ կասկածել։ Առիթն ինքնին ներկայացավ ու այլևս նպատակահարմար չգտավ թաքցնել և մեր հերթական հանդիպման ժամանակ հան-կարծ ամաչկոտ-ամաչկոտ ասաց.

   -Մի քանի բանաստեղծություններ եմ ուղարկել <<Ստեփանակերտ>> թերթի խմբագրությանը։ Մի երկու ամիս կլինի` դեռ չի տպագրվել, անհարմար եմ զգում զանգել տեղեկանալ...

   -Բանաստեղծությո՞ւն,- անակնկալ էր ինձ համար, բայց և հասկանալի` սկսնակի ամոթխածության զգացումը։ Խոստացա հետաքրքրվել։ Զանգեցի խմբագրություն։ Գլխավոր խմ-բագիր Անահիտ Քոչարյանը ոչ միայն <<հաստատեց>> փաստը, այլ, որ ավելի հետաքրքիր էր ինձ համար, գովեց հեղինակին` խոստանալով տպագրել առաջիկա համարում։ Համարը չուշացավ։ Կարդացի, հավանեցի, խրախուսեցի։ Առաջին տպագրված բանաստեղծությանը հետևեց երկրորդը, երրորդը, չորրոդը, հինգերորդը... Եվ` ընթերցողի սեղանին դրվեց Գուրգեն Հայրապետյանի` ազնիվ քաղաքացու, սրտամոտ ընկերոջ, հետաքրքիր ստեղծագործողի, բանաստեղծությունների ու քառյակների ժողովածուն, որը որոշ ժամանակ անց վերահրատարակվեց...

   ...Երբ նրան ծառայության հրավիրեցին Կենտրոնական պաշտպանական շրջան` երկմտելու կարիք չուներ։ Եկավ` թեև 53 տարեկան էր արդեն։ <<Կօգնեմ իմ կարողությունների չափ,-մտածեց,-պարտավոր եմ օգնել>>։ Մասնագիտությամբ կապավոր էր, պահեստազորի ավագ լեյտենանտ, իսկ տասնամյակներ շարունակ աշխատել էր կապի տեխնիկական շահագործման բաժնում, ռադիոտեխնիկից հասել մին-չև գլխավոր ինժեների պաշտոնին, Արցախի ներքին գործերի նախարարությունում և շրջանային կապի հանգույցներում տեղադրել ավտոմատ հեռախոսակայաններ, բաժիններում` կապի հեռախոսային կառավարման կենտրոններ։   ԿՊՇ հրավիրվելն էլ հենց ավտոմատ հեռախոսակայան տեղադրելու նպատակ էր հետապնդում։ Եկավ ու աշխատանքի լծվեց անմիջապես։Մեկ լրիվ տարի աշխատեց եռանդով։ Հեռախոսակայանն արդեն աշխատում էր` իրար կապելով պաշտպանական շրջանի հրամանատարական ու զինվորական բոլոր օղակները։ Ու երբ աշխատանքներն ընկան նորմալ հունի մեջ, ավագ լեյտենանտ Հայրապետյանը հեռախոսակայանում ամենօրյա վերահսկողություն սահմանելով`  կարևորեց հատկապես կաբելի նորացումն ու կրկնապատկումը։ Այդ էլ իրագործեց, որից հետո ձեռնամուխ եղավ վերահսկող ազդանշանիչի տեղադրմանը։ Կապի վաշտի հեռախոսային դասակի հրամանատարի տեղակալ, ենթասպա Վաղինակ Ավետիսյանի, շարքայիններ Վալերի Սիմոնյանի և Գարեգին Օհանյանի օգնությամբ ժամանակին ավարտեց հիմնական աշխատանքները` հեռախոսալարերի անցկացումն ու սեղմակոճակների տեղադրումը կարևոր օբեկտների դռների ու պատուհանների վրա։ Հետո հեռա-խոսային վերաբաշխիչ տեղադրեց, ապահովեց զորամասի հերթապահի ուղիղ կապը պահակային ծառայության, հսկիչ-անցագրային կետի հետ, կատարելագործեց հեռախոսակայանը` փոխելով երկու ստատիվներից մեկը։

   Եվ այսպես շարունակ` նա ամեն օր իր համար մի նոր գործ էր գտնում և, ասեն-չասեն, կատարում` իր մասնագիտությանը սիրահարված զինծառայողին վայել բարեխղճությամբ ու սրտացավությամբ։ Եվ` լարված, առանց հանգստյան օրերի աշխատանքից ոչ միայն չէր տրտնջում, այլև, ընդհակառակը, եռանդով էր լծվում ամեն մի նոր առաջա-դրանքի կատարանը։

   Շուտով նորակառույց օբեկտների համար նաև հարյուրանոց կաբել անցկացվեց, ռադիոֆիկացման աշխատանքներն իրականացվեցին, վերադասավորվեցին ու համալրվեցին կապի վաշտի տեխնիկական սարքավորումները։ Իսկ դրանք իրականացնելու համար համառ ջանքեր էին պահանջվում և ավագ լեյտենանտ Գուրգեն Հայրապետյանի հրամանատարությամբ գործող հեռախոսային դասակի կա-պավորներն այդ խնդիրները կարողացան լուծել ժամանակին ու անթերի։

   ...Գուրգեն Հայրապետյանը վաղուց զորացրվել ու թեև այլևս զինվորական համազգեստ չի կրում, բայց քաղաքա-ցիական կյանքում ևս նույնն է մնացել, զինվորականին վայել նույն պարտաճանաչն ու բարեխիղճը...

Просмотры (264)  Комментарии (0)  Форум (Իմ մասին)
Зарегистрированный
Анонимно