Сделать свой сайт бесплатно

Реклама

Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.

@ADVMAKER@

ՆՈՐ ՔԱՌՅԱԿՆԵՐ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.05.2012



Դու, որ մտել ես համացանցը մեր
Քո նուրբ ժպիտով, անկեղծ մշտական
Մեր դեմ բացվել է մի նոր առավոտ
Կարծես քո ժպտին նա էլ է կարոտ:




Արցունքով լցվել եմ ամպերի նման,
Փակ մնաց դռները իմ հայրենի տան,
Կարոտս մաշեց, դարձա ես մի բուռ
Ամեն մտնելուց արտասվում եմ լուռ:

                       


Ազգս հանճար, բայց անտեր
Ելան ընկան քարեքար,
Ինչպես փրկենք ազգը մեր
Երբ աշխարհն է խելագար:
 
      
   


Երբ աղավնիներ եմ տեսնում երկնքում,
Մանկությունս է իմ միտը գալիս 
Ելնում էին վեր անվերջ սավառնում,
Թվում էր, աստղն են որոնում բախտիս:

   
           


Երբ աշխարհ եկար աստծո կամքով,
Դարձար մայիսյան կարմիր կոկոն վարդ,
Սրտիս ոտքերը կապիր մի մազով,
Քո նուրբ մատներով ճերմակ ոսկեզարդ:





Քեզ հիշելիս  ամեն անգամ

Կարոտիս մեջ արթնացած 

Ձյունից մաքուր սիրտս ելնում

Հառաչում է տառապած :                                             



ԾԵՐԱՆՈՒՄ ԵՆՔ
...
                          
                              (Պ.Սևակի նմանությամբ)

Ծերանում ենք, պարոն Արիս,
Ծերանում ենք, սիրելիս,
Կանայք մեզ էլ չեն նայում՝
Փողոցներում շրջելիս։

Հաճախ մտքով ետ ենք նայում,
Երջանկանում մանկությամբ,
Կրկին շրջվում ու լցվում ենք
Մեր ծերության դառնությամբ։

Ծերանում ենք, պարոն Արիս,
Աչքերդ բաց
, սիրելիս,
Կյանքը մեզնից հեռանում է
,
Աշխարհ չենք գա է
լ նորից։


13.03.2016 թ.



ԿԱՐՈՏ

Ես հավատում եմ, արևոտ մի օր,
Օտարի ճամփան կթողնես ընդմիշտ,
Կբռնես ուղին հայրենի քո տան,
Կվերադառնաս հողդ պապական։

Արդեն ծերության շեմին մոտեցել`
Տարիքի բեռից հոգնել-թուլացել`
Հերկված սրտիս մեջ ցանած հույսերիս
Հոգսերից բացի ոչինչ չի աճել։

Բայց կսպասեմ քեզ տունդարձի ճամփին,
Մեր սիրած վայրում  գետակի ափին,
Քեզ եմ միշտ հիշում, իմ պանդուխտ եղբայր,
Կարոտս թողած քո ճանապարհին։

31.10.2015 թ.


ԵՐԲ ՔԵԶ ԵՄ ՆԱՅՈՒՄ...

Երբ քեզ եմ նայում թեկուզ և հեռվից`
Ալեկոծվում է սիրտս կարոտից,
Գարունն է բացվում բազում գույներով`
Քո անուշ անկեղծ այրող ժպիտից։

Եվ երբ անցնում ես հեզ ու նազելի`
Շուրջդ սփռելով հմայքը կյանքի,
Կարոտս կարծես թևեր է առնում
Ու հովերի հետ շուրջդ պտտվում։

Եվ օրորվելով նազով կանացի
Քո հեզաճկուն նաիրյան պարով,
Իմ երազանքի շորորուն բարդի,
Հոգիս լցնում ես անուշ երազով։


ԵՎ Ո՞Վ ԿԱՂՈԹԻ, ԱՍԵ՛Ք, ԻՆՁ ՀԱՄԱՐ

 

Եվ ո՞վ կաղոթի, ասե՛ք, ինձ համար,

Որ այս տարիքում մենակ չմնամ,

Իմ կիսատ-պռատ գունատ հույսերով

Ծերության ափին տրտում, մենավոր։

 

Եվ ի՞նչ առիթով ես ուրախանամ,

Տագնապով ապրած՝ չապրածիս համա՞ր,

Ես չեմ ափսոսում, քանզի աշխարհում

Կա և դրանից առավել մի բան՝

Երբ մեռնում է մարդ,  գնում այլ աշխարհ՝

Դագաղի վրա թափվող այդ հողը
Ոչ թե արժեքն է այդ հանգուցյալի,

Այլ իր վաստակի ու տառապանքի,

Այս հողին թափած  արյան արժեքի

Խեղճ մնացորդն է։

Իր արյան գնով ազատված հողը

Մի՜ վաճառեք դուք դիակի վրա։

Դա այն ճամփան է, որ պիտի գնանք

Բոլո՜րս հերթով, երբեմն էլ՝ անհերթ...

 

03.05.2014 թ. 

 

 

Ես չեմ ուզում այս աշխարհից հեռանալ,

Թողնել տուն-տեղ, հարազատներ՝ վերանալ,

Մի կյանքը սոսկ նախափորձ է, Աստված իմ,

Ես ուզում եմ գոնե երկո՜ւսն ունենալ։

 

 

Սիրտս լալիս է՝ ձմեռ է գալիս,

Իսկ ես խորհում եմ ու խորհում,

Կյանքս մոտենում է ավարտին,

Աղոթում եմ ու չեմ հավատում։

 

 

Երբ մահացար՝ քեզ հետ մեռա ես նույնպես,

Շիրմիդ վրա լացից օգուտ չկատես,

Մահդ դառավ վշտերի ծով մի անհուն,

Ու այդ ծովում կորավ ինձ թանկ մի անուն։

 

 

Քո դաշտերն ու հովիտները

Կանչում են ինձ անընդհատ,

Ու մայրական գիրկն են առնում

Մանկությունս անարատ։

Ու մայրական քո տաք գրկում
,
Ինչպես մանուկ խանդավառ,
Քո գովքն եմ երգում ես
,
Իմ անննման Հայաստան։

 

 

Մեր հայրենիքը՝ հոգսերի մի ծով,

Ափ չենք դուրս գալիս անվերջ լողալով,

Եվ ամեն տարի, պատվերով ասես,

Մի նոր աղետ է մեր գլխին գալիս։

Մարդկանց դեմքերին ժպիտը մարած՝
Հոգսերի մեջ են անընդհատ խրված,
Շատերն էլ դրդված անարդարությունից՝
Օտար երկրում են հայտնվում ստիպված։

 

 

Նա երազում է դեպուտատ դառնալ...

Եթե գաղտնիք չէ, ոչ էլ անհարմար՝

Ի՞նչ է հարկավոր այդ գործի համար,

Խե՞լք, իմաստնությո՞ւն, թե՞ կիպով դոլար։

Երկուսն էլ լավ են՝ իրենց որակով,
Բայց ասածներս թող մեր մեջ մնա,
Թե կամք ունենա՝ թեկուզ սողալով,
Օրեցօր, իհարկե, առաջ կգնա։

 

 

Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը,

Իմ սրտի խորքում պաշտում եմ նրան,

Եվ վաղուց գիտեմ իմ անելիքը՝

Թշնամիներին պատժելու համար։




ԵՐԱԶԻՍ ՄԵՋ

Երազիս մեջ ոտաբոբիկ մանկությունս երևաց,
Տարիներս հաջորդեցին՝ սիրո դարս երևաց,
Ջահելությունս անցավ գնաց՝ մտավ դուռը ծերության,
Մարող կյանքիս մշուշի մեջ շիրմաքարս երևաց։


02.04.2013 թ. 



ԱՆԿԱՏԱՐ ՀՈՒՅՍ ՉՄՆԱ


Վառեմ լույսս, ցանեմ հույսս,
Ու վշտերս քամուն տամ,
Բացեմ հոգիս
, հանեմ խիղճս
Ողջ մարդկության բաժին տամ։


Բացեմ սիրտս, առնեմ գիրկս
Ողջ աշխարհը կարեկից,
Սերս ցանեմ, մահը վանեմ,
Այս սուրբ ու նուրբ աշխարհից։

18.03.2013 թ. 




Ես երախտապարտ եմ Աստծուն ,մարդկության մեղքերը ներելու համար...





Կուզեի բնության ճակատն համբուրել, որ մեզ իրենով լիացնում է։



Կուզեի, որ աշխարհի բոլոր բարիքները մարդկությանը բաժանվեր թթվածնի պես։ 



Комментарии (1)Просмотров (478)


Anthony 15.10.2022 в 23:43

Pandora Canada Jordan 1 High Pandora Jewelry Asics Outlet Adidas Store Jordan 1 Retro Jordan 1 Jordan 1s Nike Snkrs Canada Pandora Charms Outlet Asics Outlet Air Jordan Shoes Adidas Canada Nike Goyard Bags Moncler Air Jordan 1 Low Moncler Coat Pandora Canada Pandora Nike Store Nike Outlet Online Pandora Outlet Adidas Official Website Asics Gel-Kayano Cheap Moncler Pandora Bracelets Jordan One Pandora Jewelry Women Nike Shoes Moncler Jackets Moncler Coats For Women Pandora Jewelry Pandora Jewelry Pandora Jewelry Pandora Bracelet Cheap Basketball Shoes Pandora Ring Nike Canada Online Jordan 5 Retro Pandora Jewelry Nike Store Adidas Clearance Sale Pandora Balenciaga Pandora Jewelry Moncler Jackets Outlet Pandora Bracelet Jordan 1 Pandora Jewellery Pandora Adidas Running Shoes Wholesale Jordan Nike Shoes Balenciaga Outlet Asics Outlet Online Pandora Jewelry Adidas Shoes Men Shoes Nike Air Max 270 Pandora Jewellery Pandora Jewelry Pandora Charms Sale Clearance Nike Sneakers Women Pandora Jewelry Official Site Ferragamo Shoes Women Nike Air Jordan 1 Pandora Jewelry 70% Off Clearance Pandora Outlet Pandora Bracelet Pandora Jewelry Moncler Jackets Air Jordan 1 Dior Pandora Asics Shoes Men New Nike Shoes Nike Air Jordan Moncler Outlet Store Pandora Nike Shoes Men Wholesale Jordan Shoes Balenciaga Sneakers Pandora Charms Pandora Rings Pandora Charms Sale Clearance Pandora Charms Air Jordan 1 Low Cheap Moncler Pandora Jewelry Pandora Charms Air Jordan Sneakers Adidas Yeezy Moncler Pandora Bracelet Charms Pandora Charms Bracelets Pandora Jewelry Adidas Women's Shoes Salvatore Ferragamo Belt Pandora Jewelry Puma Store Pandora Jewelry Pandora Charms Adidas Shoes Canada Pandora Jewelry Official Site Jordans 1 Pandora Outlet Pandora Cheap Jordans Wholesale Charms Pandora NMD Nike Outlet Nike Running Shoes Sale Pandora Outlet Pandora Jewelry Balenciaga Triple S Sneakers Nike Outlet Store Ferragamo Belts Moncler Jacket For Women Jordan Wholesale Distributors Pandora Nike Cheap Adidas Shoes Pandora Jewelry Nike Shoes For Women Nike Air Jordan 1 Balenciaga Shoes Balenciaga Ferragamo Belt Pandora Jewelry Pandora Outlet Jordans 1 Nike Air Max 97 Adidas Trainers Sale Pandora Bracelets Adidas Sneakers Pandora Official Site Jordan Retro 1 Nike Air Max 720 Ferragamo Moncler Jackets Women Asics Running Shoes Asics Sneakers For Men Goyard Handbags Outlet Nike Men's Shoes Air Jordan Retro 1 Men Nike Sneakers Nike Nike Shoes Nike Outlet Store Air Jordan 1 Pandora Charms Outlet Pandora Jewelry Michael Jordan Shoes Yeezy Shoes Air Max Pandora Charms Sale Clearance Balenciaga

Зарегистрированный
Анонимно