Վատ մարդը կարող է լավ մասնագետ լինել, բայց ոչ արվեստագետ։ Արվեստագետի սիրտը իր արվեստի հոգին է։
Մարդկանց երկարատև ընկերությունը կողմերի ողջամտությունից է կախված…
Շատ մարդկանց մոտ ազնվությունն ու մեծահոգությունը բաժակաճառով է վերջանում։
Ափսոս, որ ամեն մարդ ճշմարտությունը ճանաչում է իր տեսանկյունից։
Ճշմարտությունն է հայ ազգի Աստվածը։
Հումորը մարդու կյանքի թթխմորն է։
Գիրքը հոգևոր սնունդ է, լավ գիրքը` լավ սնունդ։
Կյանքիս աններելի սխալն այն է, որ երբեք չեմ գնահատել իմ հնարավորությունները։
Այնքան խաբվեցի… բայց միևնույն է` փխրուն մնացի։
Քիչ նյութականը իշխում է աղքատին, շատին` հարուստը։