(Պ.Սևակի նմանությամբ)
Ծերանում ենք, պարոն Արիս,
Ծերանում ենք, սիրելիս,
Կանայք մեզ էլ չեն նայում՝
Փողոցներում շրջելիս։
Հաճախ մտքով ետ ենք նայում,
Երջանկանում մանկությամբ,
Կրկին շրջվում ու լցվում ենք
Մեր ծերության դառնությամբ։
Ծերանում ենք, պարոն Արիս,
Աչքերդ բաց, սիրելիս,
Կյանքը մեզնից հեռանում է,
Աշխարհ չենք գա էլ նորից։
13.03.2016 թ.